Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը
դատաիրավական բարեփոխումները համարում է նոր, ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարևորագույն հանգրվաններից մեկը:
Վարդանյանն այս մասին ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում Պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:
«Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին: Չպետք է հասարակությունում մնա որևէ քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի մասնագիտական և բարոյական որակները: Դատական իշխանությունը իրավական պետության ստեղծման, զարգացման և կայացման հիմքն է: Առանց դատական իշխանության չենք կարող երաշխավորել իրավական պետության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ երկրի կայուն և հարատև զարգացումը»,- ասաց Վարդանյանը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)