Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
Սպորտ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում:
Դուբայի 500 ATP մրցաշարի մեկնարկում Ջոկովիչի մրցակիցը Թունիսից Մալեկ Ժազիրին էր: Սերբ թենիսիստ հաղթեց երկու սեթում 6:1, 6:2 հաշվով: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի Գերմանիայից Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:
Դուբայի ATP 500 մրցաշարը կեզրափակվի փետրվարի 29-ին: Այն ունի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան