«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ) Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր 

««Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ հալածանքը շարունակվում է». հայտարարություն

Քաղաքական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ հալածանքը շարունակվում է

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հիմք ընդունելով Հայաստանում առկա «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի փորձն ու նրա գործունեության իրավական և կիրառական մեխանիզմները, վերջինիս օրինակով 2019 թ. մարտի 7-ին ստեղծել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամը (այսուհետև՝ նաև Հիմնադրամ):

Հիմնադրամը, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի նման, 2019 թ. ապրիլի 18-ին «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ նաև Ընկերություն) հետ կնքել է գործակալության պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է իր տերմինալների միջոցով հօգուտ Հիմնադրամի ընդունել և նրան փոխանցել վճարումներ:
Պայմանագրի կատարման առաջին իսկ օրերից 5-րդ շարասյան կողմից «Սասնա Ծռեր» համահայկական շարժման և Հիմնադրամի նկատմամբ կազմակերպվել է զանգվածային սև քարոզչություն, որի նպատակն էր հրեշացնել Շարժումը և ձախողել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալների միջոցով Հիմնադրամին գումարների փոխանցման մեխանիզմը:

Սպառնալիքների թիրախ էր դարձել նաև Ընկերությունը: Նրան սպառնում էին, թե կբոյկոտեն նրա ծառայությունները, եթե նա շարունակի սպասարկել Հիմնադրամին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Շարժման նկատմամբ սև քարոզարշավի և Ընկերության նկատմամբ ճնշում գործադրելու աղբյուրն ու հովանավորը Հայաստանում մենաշնորհային դիրք զբաղեցնող և ռուսական կապիտալը ներկայացնող երկու ամենախոշոր համակարգերն են՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Հարկ է նկատի ունենալ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ճնշումը Ընկերության համար էական նշանակություն ունի, քանի որ նրանց հետ կապված գործարքները ոչ միայն Ընկերության գործարքների ընդհանուր զամբյուղի կարևոր մաս են կազմում, այլև համակարգաստեղծ-քարշակային նշանակություն ունեն, քանի որ Ընկերության տերմինալներում դրանց վճարային պատուհանների բացակայության դեպքում առհասարակ կնվազի այդ տերմինալներից օգտվողների քանակը:

Այդուհանդերձ, հասկանալով, որ Հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը չի կարող կամայական կերպով լուծել, Ընկերությունը Հիմնադրամին սպասարկեց մինչև դրա ժամկետի ավարտը՝ 2019 թ. դեկտեմբերի 31, որից հետո հրաժարվեց կնքել նոր պայմանագիր, թեպետ Հիմնադրամը նրան գրավոր ծանուցել էր, որ պատրաստ է ընդունելու Ընկերության նոր պայմանները, եթե կան այդպիսիք:
Այս երևույթի թերևս միակ տրամաբանական ապացույցն այն է, որ Ընկերությունն ստիպված է եղել վերը նշված երկու մենաշնորհային ընկերություններին խոստում տալ, որ Հիմնադրամի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքնելու:

Եվ, փաստորեն՝ Ընկերությունը կատարեց Հիմնադրամի նկատմամբ նշված երկու մենաշնորհային կեղեքիչներին տված իր խոստումը:

Տեղի ունեցածը աղաղակող մի վկայություն է, որ.

1) Հայաստանում ռուսական կապիտալը ներկայացնող հատկապես այս երկու մենաշնորհային ընկերությունները թելադրող դիրք ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ու հանրային կյանքի ասպարեզներում,

2) Հայաստանի գործող իշխանությունը անզոր է նրանց հանդեպ կամ գործարքի մեջ է նրանց հետ:

Իշխող ուժի և նախկին ռեժիմի ու Մոսկվայի շահերը ներկայացնող ուժերի միջև գործարքի մասին է խոսում այն փաստը, որ նրա ֆինանսավորման համար ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամն անխափան կերպով գործել է նախկին ռեժիմի օրոք, իսկ ներկայումս էլ շարունակում է օգտվել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալներից, ինչին ռուսական այս երկու մենաշնորհային ընկերությունները դեմ չեն:

Դատապարտում ենք մեր Շարժման նկատմամբ գործող իշխանության՝ 5-րդ շարասյան հետ փաստացի գործակցությամբ դրսևորվող քաղաքական հալածանքն ու խտրականությունը և պահանջում ենք ՀՀ տարածքում հաստատել իրավունքի գերակայություն և քաղաքական, հանրային ու տնտեսական սուբյեկտների հավասար գործունեության պայմաններ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
25 փետրվարի 2020 թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառովՊրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Սևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԱլեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Ամենադիտված