«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ:
28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն հանդիսանում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը: Ժամանակին Միտրևսկին ընդգրկված է եղել Մակեդոնիայի Մ-19 և Մ-21 հավաքականներում:
Ռիստո Միտրևսկին միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նախօրեին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)