Մանկատան սանը խնդրել է Պուտինին օգնել իրեն վերադառնալ հարազատների մոտ
ԱյլՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում բացվել է «Երազանքների կղզի» անունը կրող այգին: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միջոցառմանը հրավիրված են եղել նաև մանկատան սաներ, բազմազավակ ընտանիքների երեխաներն ու սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքների երեխաները:
Վլադիմիր Պուտինն իր՝ աշխարհի ամենամեծ այգու այցելության ժամանակ շփվել է երեխաների հետ, լուսանկարվել նրանց հետ:
Պուտինը կոտրված ձեռքով երեխային հարցրել է, թե ինչ է պատահել, ինչին ի պատասխան՝ տղան ասել է. «Պատահական է եղել»: Ապա նա երկրի ղեկավարին պատմել է իր տատիկի մասին:
«Ես ապրում եմ մանկատանը և ցանկանում եմ գնալ տատիկիս մոտ: Ի՞նչ պետք է անեմ»,- հետաքրքրվել է տղան:
НТВ-ի փոխանցմամբ՝ նախագահի օգնականներից մեկը գրի է առել երեխայի տվյալները: