«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել 

Մարտի 1-ն իր մեջ պետք է ունենա միայն մեկ խորհուրդ և պատգամ. այն պետք է դառնա ազգային համախմբման օր. Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

«Կարծում եմ, որ մարտի մեկի դեպքերը բոլորիս համար շատ շուտվանից բացահայտված են։ Խնդիրը դրանում է, որ յուրաքանչյուր անձ այդ դեպքերին նայում է իր տեսանկյունից, և անկախ դրանից, թե քանի փաստարկ մենք կբերենք այդ մարդու համոզմունքի սխալ լինելու մասին, միևնույնն է նա մնալու է իր կարծիքին։

Անցել է այդքան ժամանակ, բայց դեռ կան մարդիկ որոնք պնդում են, որ հանրահավաքները խաղաղ էին, կան մարդիկ, որոնք պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել էր Նախագահ, կան մարդիկ, որոնք իրոք հավատում են դրան, որ զոհերը ձեռք էին տալի իշխանությանը։ Չեմ կարծում, որ այդ մարդկանց մտածելակերպը կկարողանանք փոխել, ոչ էլ կարծում եմ, որ իրենք մերը կփոխեն։ Այս իրավիճակում մնում է մեկ բան՝ անցնել առաջ, վերջ տալ 10 զոհերի շիրիմների վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելուն և ընդունել պարզ իրողություն։ Մարտի 1-ը չունի մեկ մեղավոր, այդ ողբերգության մեջ մեղավոր են բոլորը՝ բոլորն անխտիր։

Ի՞նչ ենք մենք ուզում այսօր. Գտնե՞լ պատասխանատուներին, ապա եկեք բոլորովս գնանք և նստենք մեղադրյալների աթոռներին և ընդունենք մեր փայ մեղքը. Մեկը երկաթով ոստիկանի վրա հարձակվելու համար, մյուսը իր քաղաքացու հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու համար։

Միթե՞ չենք հասկանում, որ այս պրոցեսը չունի ավարտ և այն միայն խորացնելու է մեր վերքերը։ Ու՞մ ենք մենք դատում բոլորիս գործաց մեղքերի համար։ Նրան, ով կատարում էր իրեն սահմանադրությամբ վերապահված պարտականությունները, թե՞ նրան ով այդ գիշեր "հանգիստ քնել էր", նրանց ովքեր պատերազմում կերտում էին մեր երազած հաղթանակը, թե՞ նրանց ովքեր այլ երկրների ֆինանսավորմամբ խալխլում էին մեր պետության հիմքերը, ու՞մ...

Կրկնում եմ, մեղավոր են բոլորը, փոքրից մեծ և մեծից փոքր։
Մարտի մեկը իր մեջ պետք է ունենա միայն մեկ խորհուրդ և պատգամ, այն պետք է դառնա ազգային համախմբման օր։

Մենք պետք է մեկընդմիշտ համակերպվենք դառը ճշմարտության հետ՝ հայը սպանել է հայի։ Սա կարող էր դաս դառնալ մեր սերունդների համար, որոնք այլևս երբեկ նման բան չէին անի, բայց, ավախ, դուք չեք քաղել դասեր մարտի մեկից, դուք այն ուղղակի օգտագործում եք ձեր իսկ նեղ անձնական վախերը փարատելու և շահերը հետապնդելու նպատակով։

Վերջ տվեք այս անիմաստ ազգային բաժանմանը, վերջ տվեք այս իրավական քաոսին, վերջ տվեք պատմության բռնաբարմանը և անցեք առաջ. Առաջ դեպի այն Հայաստանը որի մասին այդքան խոսում էիք իշխանության գալուց, այն Հայաստանը, որում հայը հային սիրում է, այն Հայաստանը, որում մարդուն ընդունում և գնահատում են իր անցած ճանապարհով, այն Հայաստանը, որին կնախանձի ամբողջ աշխարհը։

Այսօր հենց դուք եք որոշում, թե ինչ Հայաստան է լինելու վաղը։ Մի սխալվեք նորից և մի ստիպեք մեզ մտածել, որ դուք արյան ծառավ եք ինչպես ծառավ էիք մարտի մեկին։ Մի արեք դա, քանզի այս անգամ ձեզ որևէ մեկը չի ներելու։
Եվ ի վերջո հանգիստ թողեք զոհվածների հոգիները, որպեսզի նրանք ի վերջո թողնեն այս կեղտոտ աշխարհը և հեռանան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Ամենադիտված