Կորոնավիրուսից մի ամսում 3000-ից քիչ մարդ է մահացել, իսկ ՁԻԱՀ-ից՝ փետրվար ամսին 90000 մարդ, բայց մոլորակի կեսը խուճապի մեջ է. Իոաննիսյան
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվար ամսին մոտավորապես 180 հազար մարդ վարակվել է ՁԻԱՀ-ով (СПИД), մոտ 90 հազարը՝ մահացել։ Մեծ մասը՝ պահպանակ չօգտագործելու արդյունքում։ Բայց ոչ մեկ պանիկայի մեջ չի վազում՝ հազարավոր պահպանակներ առնում։
Նույն փետրվարին աշխարհում մոտ 100 հազար մարդ մահացել է ավտովթարներից։ Առաջնային՝ չամրակապվելու արդյունքում։ Բայց ոչ մեկ այս առթիվ խուճապի մեջ չէ։
Ծխելուց աշխարհում ամսական մահանում է մոտ 700 հազար մարդ։ Բայց ոչ մեկ հիստերիկորեն չի պահանջում արգելել ծխախոտը։
Կորոնավիրուսից մի ամսում 3000-ից քիչ մարդ է մահացել, բայց մոլորակի կեսը խուճապի մեջ է, պահանջում է փակել բոլոր սահմանները և բողոքում դիմակների պակասից։
Հ.Գ. Բոլոր տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն են։ Այո, ՁԻԱՀ-ից չեն մահանում, դրա արդյունքում այլ պատճառներից են մահանում, բայց հարցի էությունը նույնն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)