Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ 

Ազնիվ կլիներ ասել, որ մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք․ Հովհաննես Ավետիսյան

Բլոգոսֆերա

Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Երբ որոշ ընկերներ փորձում են մարդկանց հանգստացնել` ասելով, որ մարդաշատ Չինաստանում ընդամենը 2,500-ի մոտ մարդ է մահացել (մեծ մասը տարեց), նրանք բաց են թողնում ընդհանուր պատկերի հետևյալ կարևոր մասերը:

Չինաստանը մեկ կենտրոնից կառավարվող, ցանկացած հարց տարիներ առաջ պլանավորող և կազմակերպված պետություն է:

Սա այն պետությունն է, որ ընդամենը 20 տարվա մեջ աշխարհի ՀՆԱ-ում 1.5 տոկոս կշռից հասել է 15 և ավել տոկոսի: Սա այն պետությունն է, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության այնպիսի տեմպ է ունեցել, որ աշխարհում եզակի է ու հավանաբար անկրկնելի: Սա այն պետությունն է, որ 10 օրում հիվանդանոց է կառուցում:

Որ երկար չթվարկեմ, սա ուղղակի հերթական պետություն չէ, սա Չինաստանն է և լուրջ չէ նման հզոր ու կազմակերպված պետությունում համաճարակից 2,500 և ավել զոհը «ընդամենը» անվանել և մեզ պես անկազմակերպ հանրույթին դրանով փորձել հանգստացնել:

Հիմա մեր մասին:

Ես իհարկե վստահ եմ, որ այս մարտահրավերը կհաղթահարենք, ինչքան էլ, որ դժվար լինի, մենք ավելի մեծ դժվարություններ էլ ենք հաղթահարել:

Ինձ ուղղակի այլ հարցեր են մտահոգում:

Մասնավորապես, ինչպես պատահեց, որ Իրանից հսկողության տակ ժամանած ինքնաթիռների ուղևորներին կառանտինում չպահեցին` համոզվելու համար, որ ռիսկեր չկան կամ դրանք շատ փոքր են: Ենթադրյալ պատասխաններից մեկը, որը ամենահավանականն է` մտահոգիչ է. Իսկ, եթե պարզվի, որ մենք ուղղակի չունենք կարանտին կոչվող համապատասխան բժշկական տարածքներ, որտեղ ասենք հարյուրից ավել մարդ միանգամից կարող է գտնվել մեկուսացված և բուժում ստանալ:

Եվ այստեղ խնդիրը պետական կառավարիչների ներկա կամ նախկին լինելը չէ: Այստեղ խնդիրը մեր կառավարիչների կողմից` կարծես գենետիկորեն ժառանգված, պետության և քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատվությունը և անհեռատեսությունն է:

Ազնիվ կլիներ ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք, բայց դասեր կքաղենք և կունենանք այդպիսին: Բայց, երբ մեզ շարունակում են էշի տեղ դնել (արդեն 30 տարի), այսինքն մեզ հետ ազնիվ չեն, դու հասկանում ես, որ պետությունդ պատրաստ չէ լուրջ մարտահրավերների:

Երբ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ 21-րդ դարում պետություններ են փլուզվում, ցեղասպանություններ տեղի ունենում, համաճարակներ բռնկվում, մարդիկ միլիոններով սովամահության եզրին են հասնում, մենք չենք կարող այս կարգի անկազմակերպ և անհեռատես լինել: Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել:

Պատրաստ լինելու դասեր մենք պետք է քաղեինք Արցախի ազատամարտից հետո, երբ, օրինակ, շատ վիրավորներ մահանում էին, ուղղակի այն պատճառով, որ բուժօգնության համապատասխան քանակ և որակ չկար: Հիմա մենք ունենք այդ ամենը ստեղծելու հնարավորություն, ունենք միջոցներ մեր քաղաքացիների կյանքը ավելի ապահով դարձնելու համար, սակայն մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, քանի որ աշխարհը և մեզ շրջապատող մարտահրավերները չենք կարողանում սթափ գնահատել և ճիշտ հետևություններ անել»,-նշել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլը
Ամենադիտված