Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարը մտնում է որոշիչ փուլ․ Կարեն Վերանյան
Բլոգոսֆերա
«Նորավանք» ԳԿՀ հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ղեկավար Կարեն Վերանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարը մտնում է որոշիչ փուլ` վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տնայնագործ նվիրյալ համաճարակաբան-փորձագետների կողմից հակավիրուսի հայտնագործման շնորհիվ։
Կազմակերպության զեկույցում առանձնակի նշում են, որ հակավիրուսի հայտնագործման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ են դարձել հատկապես հայաստանյան ֆբ տիրույթում փորձագիտական զանազան բացահայտումների ու գնահատականների արդյունքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը և ողջ անձնակազմն իր շնորհակալությունն է հայտնում Հայաստանի տնայնագործ համաճարակաբան-փորձագետների ասոցիացիային` մարդկությանը մատուցած անգնահատելի աշխատանքի համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)