Մի նամակի հետքերով․ Մնացական Բիչախչյան
Բլոգոսֆերա
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մի նամակի հետքերով
Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի:
ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ
Եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, ստանալով շահույթ, մի սահմանափակեք նաև բնակչի ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը: Բազմիցս տեղեկացրել ենք, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին, որպես սեփականատեր ցանկացած ժամանակ կարող եք հանել նրան հաշվառումից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)