Մանկապարտեզի տնօրենը իր աշխատողներին ստիպել է գալ աշխատանքի՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա. Սոֆյա Հովսեփյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքով պայմանավորված հարկադիր արձակուրդին:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողները` ուսուցիչ եւ դաստիարակ, դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ով է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատացնում է ամբողջ կազմին։
Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին ` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասել են, որ եթե հարկադիր արձակուրդ է ` ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու:
Խենթանալ կարելի է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)