Հենց հիմա 3-րդ մասի մի բնակարանից ոստիկաններով երկու հիվանդ տարան. Կարոլինա Մարկոսյան
Բլոգոսֆերա
Կարոլինա Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց հիմա 3րդ մասից մի բնակարանից ոստիկաններով երկու հիվանդ տարան դե շարունակենք գնալ դասի աշխատանքի մինչև շուտով կհանդիպենք Ծաղկաձորում»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)