Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին 

«Անպատասխանատվությունն էլ ո՞նց ա լինում». համացանցում քննարկում են Փաշինյանի ինքնամեկուսացումը

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ կնոջ՝ Աննա Փաշինյանի հետ ինքնամեկուսացվել են Սևանի թերակղզում գտնվող կառավարական ամառանոցներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է կասկածվում, և, համաձայն լրատվամիջոցների տվյալների, թեստի արդյունքը դրական է եղել, իսկ Աննա Հակոբյանը վերջերս է վերադարձել Բրազիլիայից, որտեղ հանդիպել ու ողջագուրվել է նախագահի կնոջ հետ:

Այս հայտարարությունից հետո համացանցում ակտիվորեն քննարկվում է Փաշինյանի և Աննա Հակոբյանի մեկուսացումը Սևանի թերակղզում:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր էջում գրել է.

«Ո՞վ ինձ կբացատրի, թե ինչու է Նիկոլն ընտանիքով փախել Երևանից և «ինքնամեկուսացվել»։ Երեկ չէ՞ր ասում, թե «սովորական գրիպի նման բան ա»։

Եթե կորոնավիրուս ունի, թո՛ղ հայտարարեն, իսկ մեկուսացումը կարելի է նաև Երևանում կազմակերպել, կամ, թեկուզ, իր շատ սիրած «Գոլդեն փելեսում»։

Եթե չունի, ապա ինչո՞ւ է փախել Երևանից։

Ո՞ւր է Երևանի քաղաքապետը, որն այսօր պիտի «առաջին գծում» լիներ, պլանավորելով ու պատրաստվելով Երևանում արտակարգ քայլերի իրագործման»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Մենք ասում էինք փակեք սահմանը, նրանք ասում էին վտանգ չկա, գրիպից ավելի շատ մարդ է մահանում։

Մենք ասում էինք վտանգավոր գոտիներից եկածներին մեկուսացնել է պետք, նրանք ասում էին դա լավագույն լուծումը չի։

Մենք ասում էինք խուսափեք մարդաշատ վայրերից, նրանք հանրահավաք էին անում։
Հիմա գնացել Սևանի ամառանոցում ինքնամեկուսացել են, դե թող ժողովուրդն ու բժիշկները ոնց ուզում են տակից դուրս գան։

Անպատասխանատվությունը էլ ո՞նց ա լինում։
Ակամա հիշում ես վարչապետի սիրած գիրքը»։

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը սոցցանցի իր էջում հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկում Չինաստանի նախագահն է, մյուսում՝ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին լուսանկարում Չինաստանի նախագահը քայլում է իր հայրենիքի, իր պետության վերջին օրերին ամենատառապած ու վարակված Ուհանի փողոցներով...
Մյուս լուսանկարում «Այո»-ի շտաբի քարոզիչն ա... թռել ա Սևանի թերակղզի, այնտեղ ապահով լայվ ա մտել ու ամոթանք ա տալիս, մեղադրում կորոնովիրուսով վարակված իր հայրենակցին»,-լուսանկարին կից գրել է Մալյանը:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվում:

«Վարչապետը ընտանիքով մեկուսացավ Սևանում։ Արտակարգ դրություն չի հայտարարվում, չնայած արդեն պարզ ա, որ հանրաքվեն հետաձգվելու ա, 3 շաբաթ ա մնացել ու պարզ ա, որ ոչ-մի գիտակից մարդ չի գնա ընտրատարածք։ Չնայած, էդ ես հիմա տրամաբանորեն եմ դատում, իսկ դա էդքան էլ տեղին չի մեր վարքագծային մոդելի մեջ»,-գրել է նա։ 

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է. «Նկատի ունենալով, որ ակտիվորեն քննարկվում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հնարավորությունը, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝
1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին՛՛ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝
1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:
3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Վերը նշված իրավական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ արտակարգ դրություն կառավարության կողմից կարող է հայտարարվել միայն վերը նշված պայմանների առակյությանն դեպքում, ուստի անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ կորոնավիրուսի պատճառով մեր երկրում որևէ կերպ արտակարգ դրություն հնարավոր չէ հայտարարել:
Ուստի, հանրաքվեի հետաձգումը կամ չեղարկումը չի կարող իրականացվել արտակարգ դրության հայտարարելու միջոցով:
Հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման, կամ հարցի լուծման հնարավոր այլ տարբերակի մասին անհրաժեշտության դեպքում կանդրադառնամ ավելի ուշ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Ամենադիտված