Դիանա Գասպարյանը հրապարակել է 3-րդ դասարանի աշակերտներին մեկուսացրած «Համալսարանական» հյուրանոցից ստացած նամակը
Բլոգոսֆերա
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էլի նամակ ունենք Ծաղկաձորից
«Հարգելի՛ Դիանա Գասպարյան, այս նամակը ուղղում եմ Ձեզ 3-րդ դասարանի աշակերտներին մեկուսացրած Ծաղկաձորի «Համալսարանական» հյուրանոցից և խնդրում որպեսզի տարածեք.
Ես՝ Քրիստինե Թամալյանս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ բարեհամբույր սպասարկման և բարձրակարգ սննդի համար, բժիշկ Հովհաննես Զոհրաբյանին՝ ամեն ակնթարթ մեր կողքին լինելու համար, ոստիկաններին՝ գեղեցիկ նվերների համար,Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այս օրերին մեր կողքին եղան։
Եվս մեկ անգամ շնորհակալություն...
Բոլորիդ քաջ առողջություն եմ մաղթում»:
Հ.Գ. Իսկ այս նկարը փոքրիկն ինձ է նվիրում. դե նախանձեք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)