Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին 

Որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը․ Միքայել Մինասյանը՝ Փաշինյանի մասին

Բլոգոսֆերա

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք

Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։

Նա խոսում է անդադար՝ լայվով, հետո հեռուստահարցազրույցով, հետո կառավարության նիստին, ապա շտապում է Ազգային ժողով, որտեղ նույնիսկ պատգամավորներն են հարցերը հանում, բայց նա միևնույն է խոսում։ Ուրիշ որևէ մեկը հիմա լիներ նրա փոխարեն, կուտակված խնդիրներից և պատասխանատվությունից քունը կորցրել էր, կաբինետից դուրս չէր եկել, օպերատիվ շտաբը դարձրել էր 24-ժամյա։ Իսկ գործող վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է. խոսում է պատեհ, անպատեհ, գրում է ամեն ինչի մասին, երբեմն այնքան է շտապում, որ ինքն իրեն խմբագրում է, սոցցանցերում կիսվում է իրեն գովերգող կեղծ օգտատիրոջ գրառմամբ, հետո ջնջում է, կիսվում է միջազգային մամուլում պատվիրված գովազդ-հոդվածով կամ անհայտ ծագման վիդեոբովանդակությամբ։

Պետական գործչի ու երկրի առաջնորդի խոսքը նա դարձրել է ֆոնային ռադիո, երբ այն միշտ կա ու կարելի է մի քիչ բարձրացնել, երբ պարապ ես, և անջատել կամ ցածրացնել, երբ գործ ունես։ Իսկ ինքը միշտ անգործ է. նա խոսում է ու չի աշխատում։ Իսկ հիմա ավելի մեծ աղմուկով չի աշխատում։ Նա իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում, ինչպես, որտեղ և երբ։ Կորոնավիրուսի մասին սկզբում կատակում էր, հետո պնդում, որ հոնի օղիով կարելի է բուժել, հետո հայտարարում, թե երանի վարակվեր, որ երկրորդ անգամ չհիվանդանար, ու չի էլ մտածում, որ օղին չի՛ բուժում, վարակը կարող է կրկնվել, իսկ նժարին դրված է մարդկային կյանքեր։

Խոսում է կորոնավիրուսից հետո տնտեսական հեղափոխության և զրոյական կետից սկսելու մասին, երբ արդեն այսօր սկսվել է ֆինանսատնտեսական քաոս, որը ոչ թե զրոյացնելու է, այլ բերելու է աննախադեպ մեծ ծավալի աղետի։ Այդ աղետը չի գալու։ Արդեն եկել է։ Օգտագործում է արտակարգ դրությունը ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ ԶԼՄ-ներին վերահսկելու համար, որովհետև բացի մամուլից, առայժմ որևէ մեկը չի զգում, որ երկրում իսկապես արտակարգ դրություն է։ Մի ամբողջ ազգ ու պետություն պատանդ է նրա բարդույթներին ու անհավասարակշռությանը։

Ոմանք պնդում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես համաձայն չեմ։ Մեր ազգն ու յուրաքանչյուրս ունենք մեղքեր, բայց սա անհամարժեք պատիժ է։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա չի դադարելու ոչ մի պարագայում։ Չի լրջանալու ոչ մի պահի ու չի զգալու մի ամբողջ երկրի ճակատագրի պատասխանատվությունը։ Որովհետև նրան թվալու է, որ, ինչպես միշտ, մի բան կմտածի։ Ինչպես մտածեց Էջմիածնից վարակակիր կնոջ «օպերացիան» ու այնպես ներկայացրեց, որ կորոնավիրուսի տարածումը հենց այդ տիկնոջ մեղքով էր։ Միայն նրա։ Ոչ ոք պատասխանատու չէ։ Ու երբ գա պահը, նոր մեղավոր կգտնի ու կսկսի դատարկախոսության՝ իրեն բնորոշ տարափը։

Բայց դրա ժամանակն էլ է անցել: Եկել է օրը, երբ «Երկիր-ՀԺ»-ն պարտավոր է առերեսվել իրականությանը՝ դառնալով Հայաստանի հանրապետություն, ու այլևս հնարավոր չի լինի աղետը հետաձգել, կամ դնել հանրաքվեի կամ դրանում մեղադրել ուրիշներին։ Կպարզվի, որ երկիրը կարիք ունի ոչ թե գլխավոր խմբագրի, այլ պատասխանատու ղեկավարի, որովհետև պետության և մարդկային համբերության ռեսուրսները սպառվում են։

Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների և պետության հանդեպ։ Ու հիմա, դեռ կորած չէ հնարավորությունը՝ լրջանալու, ցավոտ, արագ ու օպերատիվ որոշումներ ընդունելու, համախմբելու բոլոր պրոֆեսիոնալներին, ազատվելու ոչ կոմպետենտներից և ձևավորելու ներառական հասարակություն, իշխանություն և պետություն։ Այդ դեպքում որոշումների պատասխանատվությունը կկիսեն բոլորը, հետևանքները կվերացվեն համատեղ։ Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործունեության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում։

Հ.Գ. Իրականում երբ աղմուկն անջատում ես, երբ ֆիլտրում ես կատակներն ու անիմաստ լայվ-շոուները, հասկանալի է դառնում, որ այդ ամենը հետևանք է։ Իսկ պատճառը մեկն է. անկարողությունը և իշխանությունը կորցնելու ներքին սարսափը։ Հենց դա է սեփական անձով ամեն ինչ ծածկելու ու լցնելու պատճառը։ Հետևաբար, որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը։ Այսքանը։

Առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Ամենադիտված