«Բոլոր առումներով արտակարգ». Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել կառավարութան շենքի հրդեհից
Բլոգոսֆերա
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ՀՀ փոխվարչապետ, պարեկ Տիգրան Ավինյանն Ինստագրամի իր էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել հրդեհից և կից գրել՝ «Բոլոր առումներով արտակարգ»:
Նշենք, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:44-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)