Նոյեմբերյանում կորոնավիրուսի վարակման մեկ դեպք կա
Հասարակություն
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Նա նշեց՝ երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ տղամարդու թեստի պատասխանը դրական է եղել․ «Հայտնի չէ, թե որտեղից է վարակվել տղամարդը։ Շփման շրջանակը ամբողջությամբ չի պարզվել, շարունակվում են աշխատանքները։ Ընտանիքի անդամներն ու նրա հետ շփում ունեցած մարդիկ ևս թեստավորվել են և ինքանամեկուսացվել են»,- նշեց նա։ Համայնքապետն ասաց, որ վարակակիրը մեկն է, թեստի արդյունքներից հետո պարզ կլինի նրանց թիվն ավելացել է, թե՞ ոչ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ