Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Կիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներ 

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, որը հիշյալ  պաշտոնում պաշտոնավարել է 2001 թվականից մինչև 2019 թվականի ավարտը, կրելով պարտավորություն ընկերության կառավարումն իրականացնել ի շահ կազմակերպության, բարեխղճորեն և խելամտորեն ապահովել ընկերության շահութաբեր գործունեությունը, իսկ իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառվելու դեպքում կրել լրիվ գույքային պատասխանատվություն, իր պաշտոնավարման ժամանակահատվածում առերևույթ կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝ մարզական կենտրոնի տնօրենը, դիտավորությամբ, նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, որը պետական գրանցում է ստացել, իսկ 2015 թվականից հարյուր տոկոս բաժնեմասով պատկանել է նրա կնոջը:

Քննության տվյալներով՝ մարզական կենտրոնի տնօրենը «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությանը տնօրենի հետ 2007 թվականի մայիսին կնքել է վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով, համաձայն որի՝ նշված ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807հա. մակերեսով հողամասը:

Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հիշյալ տարածքի վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումները, ըստ պայմանագրի, պետք է կազմեին 162.200.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ ՍՊԸ-ի հարյուր տոկոս բաժնեմասը մարզական կենտրոնի տնօրենի կնոջ կողմից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք բերվելուց երկու ամիս անց պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չեն վճարվել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:

ՓԲ ընկերության տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ «Օլիմպական ապագա» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած  վարձերը չվճարելու, ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել դրանք գանձելու, կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով վարձակալության պայմանագիր կնքելու, իսկ «Օլիմպական ապագա» ՍՊ ընկերության կողմից սնանկ ճանաչվելու պայմաններում վերջինիս նկատմամբ պահանջ ներկայացնելու ու պարտատերերի ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ, որի հետևանքով իր կողմից ղեկավարվող ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 85.500.000 ՀՀ դրամ գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ դեռևս 2008 թվականի մարտին և  2015 թվականի հուլիսին ՓԲ ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայամանգրերով վերջինիս արգելվել է կատարել այլ վճարովի աշխատանք և անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ վերջինս, զբաղեցնելով պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սահմանված արգելքի պայմաններում, վստահված անձի միջոցով մասնակցել է 1996 թվականին հիմնադրված և պետական գրանցում ստացած, իսկ 2000 թվականի նոյեմբերից հարյուր տոկոս բաժնեմասով իրեն պատկանող «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության կառավարմանը, որը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում զբաղվել է հյուրանոցային և սրճարանային գործունեությամբ՝ չվճարելով տարածքի օգտագործման համար վարձավճարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները (տեսանյութ)Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՀրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Վթարային ջրանջատում Երևանում և մարզումՖինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածումԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆԿիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներՎեց բենզալցակայանների ցանց է հայտնվել հակամենաշնորհային քննության թիրախում. ՌԴԾառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան (տեսանյութ) «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիThe Telegraph․ Զելենսկին ելույթ չի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Թրամփին չնեղացնելու մտավախությամբՖիցո. Եվրոպայի գոյատևումը կախված է Արևմուտքի և Արևելքի միասնությունից
Ամենադիտված