Երևանում ավտոլվացման կետի աշխատակցին դանակահարել է մեկ այլ ավտոլվացման կետի աշխատակից
Հասարակություն
Ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Սարգիս Մ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։
Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)