Հարուցված քրեական գործն ընդամենը քաղաքական հետապնդում է․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ
Իրավունք
Այսօր, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն ներկայացրին, ինչը մերժվեց դատարանի կողմից՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու փաստաբանները միջնորդությունը։ Դատական այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 19: Դատարանի մուտքի դիմաց հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շարունակելու են պայքարել երկրորդ նախագահի ազատության և արդարության վերկանգնման համար։ Աջակիցների խոսքով՝ այս հարուցված քրեական գործն ընդամենը քաղաքական հետապնդում է, և նրանք վստահ են, որ շուտով այս ամենն ավարտվելու է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան