Ինչ կենսագրություն ունի նոր ոստիկանապետը
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվեց Ոստիկանության պետ։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Ստորև ներկայացնում ենք կենսագրությունը․
Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին