Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել 

Ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել. Սայաթ Շիրինյան

Հասարակություն

Տեսանյութում էլ է երևում, որ ես իմ ավտոտնակում, ընդ որում մենակ, հանգիստ աշխատում եմ. իրենց նկարահանած տեսանյութն աշխատեց իրենց դեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով երեկ իր և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին և դրանից հետո, վերջինիս ֆեյսբուքյան գրառմանը, թե «Սայաթ Շիրինյանի ավտոտնակի սեփականության մասով ճշտում ենք, հիմնավոր կասկածներ կան, որ այն սեփական չէ կամ սեփականաշնորհված է օրենքի խախտումով»։

«Ես էլ հիմնավոր կասկածներ ունեմ, որ մամադ գնացել ա հայտարարության ա տվել, որ դու մորդ փորձել ես բռնաբարել։ Դե գնա հիմա հանրությանն ասա, որ նման բան չի եղել»,– ասաց նա՝ դիմելով Իոաննիսյանին։

«Երեկ իմ ծննդյան տարեդարձն էր, բայց լինելով օրինապահ քաղաքացի, թույլ չէի տվել, որ հյուրեր գան, միայն ընտանիքի անդամների հետ պետք է երեկոյան տանը նշեինք, այն էլ հարամեց։ Ես չպետք է արդարանամ, սա այս նոր իշխանությունների՝ «քայլառածների» տրամաբանությունն է, որ մարդուն մեղադրեն և մարդը փորձի արդարանալ։ Հիմքեր ունե՞ք, կարողանո՞ւմ եք ինձ մեղադրել, խնդրեմ՝ մեղադրեք։ Դա իմ գույքն է, ես ապօրինաբար չեմ զավթել և ապօրինաբար, որևէ մեկից չեմ խլել, ավտոտնակն օգտագործելու վերաբերյալ ես ունեմ վկայական։ Դու ի՞նչ գործ ունես, մտել ես այն տարածք, որը ես եմ տնօրինում։ Ո՞նց կարելի է մարդկանց այսպես վարկաբեկել, սովոր են իրենք հասարակության մեջ այդպես գցեն՝ ունեցվածքի ծագումնաբանությունը, դե եկեք ստուգեք ծագումնաբանությունը, ինչո՞ւ եք հապաղում։ Կամ ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել, ստորացնել, դա ծառայություն է և հետո, այ Փաշինյան Նիկոլ, որ դու ասում ես հասարակական վերահսկողություն պետք է լինի, բա որ ես տայի դրա լեշը փռեի տեղում, ինձ կալանավորեին, դրան էլ ասեին հավերժ գնա սատկի, ո՞վ էր դրա պատասխանը տալու, ինչո՞ւ պատճառահետևանքային կապ չեք գտնում այդ ամենի մեջ, ինչո՞ւ ես հասարակության անդամներին հրահրում իրար դեմ։ Ինչո՞ւ պետք է ես, ինչ որ մեկի նկատմամբ հսկողություն իրականացնեմ։ Դու պետություն ես, քեզ տրված են բոլոր լծակները և 2 տարուց ավելի է դու բացի այդ հերոսներից ուրիշ անուն չգիտես, ոստիկանություն, ԱԱԾ – ոստիկանություն, ԱԱԾ։ Այ միջակ ունակություններով լրագրող, դու ուրիշ ծառայություն չգիտե՞ս, ուրիշ լծակներ չունե՞ս, վախացնո՞ւմ ես, ո՞ւմ ես վախացնում, լսեք, վերջին հաշվով գլխարկի վրա  գրված դուխովը դեռ դուխով չի նշանակում, դու քո կենսակերպով ու անցած ճանապարհով պետք է դուխով լինես, քո գենոֆոնդի մեջ պետք է այդ դուխը լինի։ Երեկվա ստորացած, նսեմացած, որ ինքը ոչինչ էր, շրիշակից ցածր, այսօր ասում է ես հպարտ քաղաքացի եմ, դուխով քաղաքացի եմ։ Չէ՛, դու ստոր ես, դու նսեմացած ես, իմ արժանապատվությանը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, որևէ մեկը չի կպել, որովհետև ես արժանապատիվ եմ ապրել։ Թալանչի են– թալանչի են, թալանչին դու ես, եթե դու երկրի ղեկավար ես ու անպատասխանատու հայտարարություններ ես անում, ասում էիր Ռոբերտ Քոչարյանը թալանչի է, 4 միլիարդ, այդ միլիարդներով երկիրը պահելու ենք, տեղը գտա՞ր Քոչարյանի միլիարդների, հիմա մենք իրավունք ունենք քեզանից պահանջելու, պարոն, ո՞ւր են այդ միլիարդները, ինչո՞ւ ես վարկաբեկում մարդկանց»,– ասաց նա։

Շիրինյանի խոսքով՝ տեղի ունեցածը բացահայտ սադրանք էր Իոաննիսյանի կողմից. «Ես կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ ծառայել եմ ոստիկանության համակարգում, եթե ինձ դիտողություն աներ, որևէ մեծահասակ կամ հարգարժան մարդ, գուցե չընդունեի, բայց ասեի կներեք, կշտկենք, բայց ո՞վ է ինձ դիտողություն անում... հեղինակազրկված մե՞կը, դա ինձ համար վիրավորանք է։ Բոլորը պետք է հասկանան, որ մարդուն չի կարելի հունից հանել, հանգիստ վեր ընկեք ձեր տեղը, մենք արկածախնդիրներին երկիր չունենք թողնելու»։

Շիրինյանը չբացառեց, որ Իոաննիսյանը նախապես թիրախավորած է եկել. «Հաշվի առնելով, թե ովքեր են, չեմ բացառում հստակ թիրախավորված գալը։ Հավանականությունը շատ ավելի մեծ է հաշվի առնելով նրանց գործելաոճը»։

Շիրինյանի խոսքով՝ նմանատիպ դեպքերը փոխկապակցված են վարչապետի հետ.

«Ես ապշած եմ, ո՞նց կարող է միջակ լրագրողը դառնա երկրի վարչապետ ու այդքան ազատ ժամանակ ունենա քայլելու։ Ֆեյսբուքներից դուրս չես գալիս, դրա համար էլ քանդվում է երկիրը։ Ես եղել եմ այն պաշտոնյաներից մեկը, որը իր ծառայողական պարտականությունների շրջանակներում ամեն ինչ արել է, որ երկիրը ցնցումների մեջ չընկնի և ձեր նման սրիկաների ձեռքը չանցնի, Լևոն Տեր–Պետրոսյանի նմանի ձեռքը հանկարծ նորից երկրը չանցնի։ Մոռացե՞լ եք ցուրտ ու մութ տարիները, մոմի՞, թե՞ սուխոյ սպիրտի ու նավթի բիզնեսն եք մոռացել, ես չեմ մոռացել։ Նիկոլի սրտի բիզնեսմեններից քանի՞սը ծնվեցին Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակահատվածում։ Իրավապահ համակարգը կարող է ստուգել իմ ունեցվածքի ծագումնաբանությունը։ Ծագումնաբանություն եք ուզո՞ւմ պարզել, խնդրեմ, Աննա Հակոբյանի 2 հիմնադրամների ծագումնաբանությունը պարզեք։ «Այո»–ի քարոզչության համար 2055 միլիոն, եթե ոչ ավելի գումար հավաքվեց որոշ բիզնեսմեններից «կամավոր–պարտադիր» սկզբունքներով. այսօր ժողովրդի կյանք փրկելուց ավելի կարևր բան կա՞, ինչո՞ւ այդ հիմնադրամների գումարները չի օգտագործվում, ինչո՞ւ է մնացել հաշվի վրա և որտե՞ղ է օգտագործվել։ Եթե այսօր ոմանց թվում է, թե իրենք անձեռնմխելի են, հավերժ չէ, շատ կարճ ժամանակահատված է ձեզ մնացել, իշխանություններ, ձեր փախնելու ժամանակն է, քայլելով եկաք, վազելով փախնելու եք երկրից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
Ամենադիտված