«Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում անհրաժեշտ է զորքերը մարտական պատրաստականության բերել»
Բլոգոսֆերա
Արցախի նախկին նախագահի Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել:
Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ մի մասը գաղտնի ռեժիմով:
Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:
Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո:
Հիշեցնեմ, որ վաղ առավոտից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»։
Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի,...
Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. հուլիսի 31, ուրբաթ


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից