Կալիֆորնիայում երկու հայ երիտասարդներ բանկոմատներից հափշտակել են ավելի քան 164 000 ԱՄՆ դոլար
ԻրավունքԿալիֆորնիայում ձերբակալվել են երկու հայ երիտասարդներ, որոնք կասկածվում են գործազրկության նպաստի կեղծված դեբետային քարտեր հանելու և այդպիսով պետությունից ավելի քան 164 000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ, հայտնում է Թաուզենդ Օուքսի Վենտուրայի շրջանի Շերիֆի գրասենյակը։ Օգոստոսի 6-ի կեսօրին մի բնակիչ զանգահարել է 911՝ քաղաքի բանկոմատներից մեկի մոտ երկու երիտասարդի կասկածելի գործարք կատարելու մասին հայտարարություն տալու։ Ըստ Շերիֆի գրասենյակի՝ ոստիկանությունը հայտնաբերել է երիտասարդներին, որոնց մոտ գտնվել է երկու մթերային պայուսակ, որոնք լի էին կանխիկ դրամով և մեծ քանակությամբ տարբեր մարդկանց անուններով «Վիզա» դեբետային քարտերով: Վարորդն ու ուղևորը՝ 18-ամյա Գրիգոր Գասպարյանը և 39-ամյա Կարապետ Գասպարյանը, ձերբակալել են։ Պարզվել է, որ երկուսն էլ օգտագործում են Կալիֆորնիայի Զբաղվածության զարգացման դեպարտամենտի դեբետային քարտերը, որոնք նրանք ձեռք են բերել՝ դիմելով նպաստներ ստանալու համար։ Նրանք օգտագործել են բազմաթիվ մահացած մարդկանց գողացված ինքնությունը և քարտերի օգնությամբ տարբեր բանկոմատներից գումար են հափշտակել։ Գրիգոր և Կարապետ Գասպարյանները ազատ են արձակվել 500,000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց։ Նախաքննությունը շարունակվում է։