Երիտասարդը հայց է ներկայացրել Mercedes-Benz- ի դեմ և որպես փոխհատուցում ստացել 742 հազար եվրո․ Motor 1
ԻրավունքՌուս երիտասարդը հայց է ներկայացրել Mercedes-Benz֊ի դեմ՝ Maybach 62S֊ի անսարքության համար, հայտնում է Motor 1–ը: Նշվում է, որ 2012 թվականին ֆիրմաներից մեկը վարձակալության է տվել օտարերկրյա ավտոմեքենա, բայց ավտոմեքենան անմիջապես սկսել է անսարքություններ ցուցադրել: Մասնավորապես, մեքենայի հայելիները սկսել են ծալվել հակառակ ուղղությամբ` ժամում ավելի քան 40 կիլոմետր արագության պայմաններում, և խնդիրներ են առաջացել՝ կապված օդափոխման համակարգի հետ։
Պաշտոնական վաճառողը չի կարողացել շտկել խնդիրները, իսկ ռուսական դիլերային ընկերությունը լուրջ չի համարել հայտնաբերված խնդիրները: Դրանից հետո ավտոմեքենայի սեփականատերը հայց է ներկայացրել ընկերության դեմ: Դատավարությունը տևել է վեց տարի։ Մի շարք փորձաքննություններից հետո, որոնք հաստատել են գործարանի թերությունները, դատարանը կարգադրել է փոխհատուցում վճարել տուժած կողմին: