Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Թող հեռախոսային ձայնագրությունները հանեն և ապացուցեն․ «Մասիվցի Անդիկի» սպանության գործում մութ կողմեր կան

Իրավունք

Շենգավիթի դատարանում վաղը՝ օգոստոսի 26-ին,  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա ամբաստանյալ Արմեն Ղարիբյանի վերաբերյալ հերթական նիստը` «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեղադրանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Ղարիբյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ 

Նրա խոսքով՝ իր վստահորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է և հիմնված չէ որևէ վերաբերելի ապացույցի վրա․ «Երեք երեխայի հայր Ա.Ղարիբյանը մեկ տարուց ավելի է պահվում է կալանքի տակ, ունի չարորակ քաղցկեղ, և այլ ծանր հիվանդություններ: Նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես սպանության ենթադրյալ կատարողի հետ ենթադրյալ հեռախոսակապ ունեցած լինելու հանգամանքի վրա: Հեռախոսային խոսակցության բովանդակության բացակայության պայմաններում դատախազությունը որոշել է ղեկավարվել մեղավորության կանխավարկածով և անձին մեղադրել սպանությանը օժանդակելու մեջ: Սակայն որևէ պատասխան չկա, թե ինչից են ենթադրում, որ եթե Ա.Ղարիբյանը նույնիսկ խոսել է սպանության ենթադրյալ կատարողի հետ, ապա ինչու պետք է ենթադրյալ կատարողը կիսվեր իր մտադրությունների մասին, կամ ինչու պետք է Ղարիբյանը նրան օժանդակեր, կամ ինչում է կայացել օժանդակությունը և այլն»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով՝ մարդուն դիտավորյալ կյանքից զրկելը, ամենածանր հանցագործություններից մեկն է, և նման հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է ջանք չխնայեն մեղավորին/ներին հայտնաբերելու և խիստ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չպետք է անօրինական և անհիմն հետապնդման պատճառ դառնա և չպետք է սպանության ենթադրյալ կատարողի հետ ցանկացած առնչություն ունեցած անձ դիտարկվի որպես սպանության օժանդակող կամ պարտակող: «Սպանության ենթադրյալ կատարողի մոտ եղած հեռախոսի և իմ վստահորդի տանը հայտնաբերված հեռախոսի միչև եղել են հեռախոսային զանգեր։ Սակայն այլ հանգամանք իմ վստահորդի հետ կապված չկա։ Ղարիբյանն այս պահին՝ նախաքննության ընթացքում, դեռ ցուցմունք չի տվել, բայց եթե նույնիսկ նման զանգ եղել է դա չի նշանակում, որ նա կապ ունի սպանությանը օժանդակելու հետ։ Կա ընդամենը մեղադրական եզրակացություն, բայց չկա ապացույց նրա հետ կապված, ապացույցները վերաբերում են միայն սպանության ենթադրյալ կատարողին», - ասաց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռախոսային խոսակցությունները հանվե՞լ են և հայտնի՞ է, թե ինչ զրույց է եղել երկու անձի միջև՝ փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրող կողմը թող հանի խոսակցությունները և ապացուցի։ Եթե իրավապահ մարմինների մոտ լինեին այդ ձայնագրությունները մեղադրանքին չէին հասնի, քանի որ կիմանային՝ Ղարիբյանը որևէ բանի հետ առնչություն չունի։ Ցավոք կամ չունեն ձայնագրությունները, կամ ջանք չեն գործադրել հայտնաբերելու ուղղությամբ, կամ էլ եթե ունեն և չեն հրապարակում նշանակում է համոզված լինելով, որ մարդն անմեղ է, փորձում են մեղադրել»,- նշեց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ Մասիվցի Անդիկ մականունով: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ռուսաստանի 32-ամյա Սուլեյման Մ.-ն, որը հետախուզվում է: 

Նշենք, որ 50-ամյա Արմեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով գող համարվող Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է  կալանավորումը: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ղ.-ն, տեղեկատվություն տրամադրելով և առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով՝ օժանդակել է Սուլեյման Մ.-ի կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի բնակելի շենքերի բակային հատվածում տեղադրված տաղավարում ապօրինի ձեռք բերված հրազենով՝ ատրճանակի գործադրմամբ Անդրանիկ Հարությունյանին՝ Մասիվցի Անդիկին սպանելուն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված