Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով քրգործ է հարուցվել
ԻրավունքԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպեպով քրեական գործ է հարուցվել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։
«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որի առնչությամբ համացանցում տեսանյութ է տարածվել։
Սոնա Հարությունյան