Սերժ Սարգսյանը ներկա չէր իր և մյուսների գործով դատական նիստին
ԻրավունքՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան առողջական վիճակի վատացման պատճառով իր և մյուսների գործով դատական նիստին ներկա չէր։
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց և նշեց, որ Սերժ Սարգսյանը ստուգվել է համապատասխան բժշկի կողմից և նրա մոտ հաստատվել է սուր շնչառական վարակ։ Նա բժշկական հաստատությունում չի գտնվում։
Գործով մեղադրող դատախազն Արսեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ բժշկական փաստաթղթից պարզ չի դառնում, թե այս պահին ինչպես է Սերժ Սարգսյանի առողջական վիճակը. «Բժշկական փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ, թե ներկա պահին Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն զրկվա՞ծ է եղել դատական նիստին մասնակցելուց, թե՞ ոչ։ Այստեղ նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացում է եղել եւ կանչ է գրանցվել, հիմա ջերմաստիճանն իջե՞լ է, թե՞ նորից բարձր է»։
Դատավորը հետաձգեց նիստը։ Այն նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։