«Փաստ». Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Արցախի նախագահի կարծիքը հակասում է Դավիթ Տոնոյանի տեսակետին
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման վերջին մի քանի ամիսներին հայկական հանրային օրակարգում առաջնային հարցերից մեկն է։ Օրերս ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, թե «ապրիլյան մարտական գործողություններն ավարտվել են որոշակի տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»։
Տոնոյանի հայտարարությունից օրեր անց Ստեփանակերտում մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ տեսակետ էր հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասելով. «Այն, որ դիրքեր գրավել են, գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացողություն»։
«Փաստ» թերթի հետ տեղեկություններով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում բավականին տարօրինակ են համարում, որ անվտանգության հետ կապված կոնկրետ իրադարձության վերաբերյալ երկու երկրների առանցքային դեմքերի հայտարարությունները հակասում են իրար. շատերի համոզմամբ, Ստեփանակերտում նախօրեին արված հայտարարությունն ակնհայտորեն հակասում է պաշտպանության նախարարի տեսակետին»: