Բեյրութում փլատակների տակ կյանքի նշաններ են նկատվել․ The Guardian (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլԲեյրութում տեղի ունեցած պայթյունից մեկ ամիս անց այսօր՝ սեպտեմբերի 4֊ին, փլուզված շենքի փլատակներում կյանքի նշաններ են նկատվել: Բրիտանական The Guardian֊ը հայտնում է, որ, ըստ նշանների, փլատակների տակ գտնվող անձի սրտի բաբախյունը րոպեում 18-19 հարված է: Փրկարարները շարունակում են որոնումները և հուսով են, որ կկարողանան դուրս բերել նրան: