Ռուս գործարարը դատի է տվել Նաոմի Քեմփբելին
ԱյլCapital Group ընկերության սեփականատեր Վլադիսլավ Դոռոնինը դատական հայց է ներկայացրել ընդդեմ աշխարհահռչակ սուպերմոդել Նաոմի Քեմփբելի: TMZ-ի հաղորդմամբ` գործարարը Քեմփբելին մեղադրել է իր` 3 միլիոն դոլար արժողությամբ սեփականությունը չվերադարձնելու մեջ: Բացի դա, նա պահանջում է նաև ինչ-որ չափի գումար, որը, իբև, պարտքով տվել է մոդելին, սակայն այդպես էլ ետ չի ստացել:
Նշենք, որ Քեմփբելը և Դոռոնինը հանդիպել են մոտ 5 տարի: Նրանք բաժանվել են 2013 թվականին: