Թել Ավիվում մարիխուանայի «անձրև է տեղացել» (լուսանկարներ)
ԱյլՍեպտեմբերի 3-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքի Իցհակ Ռաբինի հրապարակում դրոնը բարձրացել է երկինք և կանեփով լի հարյուրավոր փոքր տուփեր շաղ տվել:
Ի սկզբանե, դա ներկաներին զամացրել է, բայց շուտով նրանք շտապել են օգտվել «երկնքի այդ բարիքներից»:
Նշվում է, որ ակցիայի հեղինակները Telegram-ում գործող «Կանաչ դրոն» (green drone) անվամբ համացանցային ակտիվիստների խումբն է:
Ակցիայի նպատակը երկրում մարիխուանայի օգտագործման օրինականացումն է:
The Jerusalem Post-ի հաղորդմամբ` ոստիկանները միջադեպից քիչ անց բերման են ենթարկել երկու կասկածյալի: