Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի գլխավոր խնդիրը Արարատի մարզում հրշեջ փրկարարները «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններ Ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները 

Նիկոլն Արցախի հարցում չունի հստակ ծրագիր․ Ռուբեն Հակոբյան

Բլոգոսֆերա

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Արցախը Փաշինյանի որոգայթում-3

Փաշինյանը անկեղծ էր, երբ հայտարարեց, որ արցախյան բանակցային գործընթացը սկսում է զրոից։ Երբ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Արցախում հայտարարեց, որ Հայաստանը արցախյան հակամարտության կողմ է, ամբողջովին պարզ դարձավ, որ նա ընդհանրապես անտեղյակ է բանակցային փաթեթից, առավել ևս՝ դիվանագիտական եզրույթների նրբություններից։
...2014թվականին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր մի հայտարարության տեքստ, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ հայտարարությունում անպայման նշվի արցախյան հակամարտությունում Հայաստանի կողմ լինելու մասին ձևակերպումը, ինչին մեր պատվիրակությունը դեմ էր։ Ադրբեջանական կողմը միշտ պայքարել է, որ Հայաստանին տրվի նման կարգավիճակ, որպիսի հակամարտությունը դիտարկվի Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ, ինչն ամբողջությամբ փոխում է հակամարտության բնույթը։ Քննարկումը բավականին բուռն էր ընթանում և, եթե չլիներ ռուսական կողմի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովի միջամտությումը, հնարավոր էր այն ավարտվեր կողմերի միջև ձեռնամարտով։ Վստահ եմ, որ Նիկոլը միտումնավոր չարեց նման հայտարարություն։ Ուղղակի իրեն խորությամբ երբեք չի հետաքրքրել արցախյան փաթեթը, մեր դիվանագիտության հիմնական շեշտադրումները։ Եվ պատահական չէր, որ Ադրբեջանում ծափահարություններով ընդունվեց Հայաստանի նորօրյա վարչապետի նման մոտեցումը։ Բայց հետագայում պարզվեց, որ իր իշխանությունը ամրապնդելու համար կարող է նաև օգտագործել Արցախի հարցը։ Հիշենք Դուշամբեն... Արդեն վերելակում «կիրթ» Ալիևը զգաց, որ գործ ունի անփորձ և անտեղյակ մարդու հետ, ով իրենից է ուզում տեղեկանալ հակամարտության պատմությանը և այդ պահին իր օգնության կարիքն ունի։ Առջևում Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններն էին և, ընդառաջելով Փաշինյանի խնդրանքին, խոստացավ այդ ընթացքում թուլացնել լարվածությունը սահմանային գոտում։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին օգտագործում նախընտրական քարոզչության ընթացքում սահմանում լարվածության թուլացումը՝ այն ներկայացնելով որպես Նիկոլի ամենակարողության և հզորության ցուցանիշ։ Բայց Արցախի թրկունքում նենգ և վտանգավոր գործարք էր տեղի ունեցել. այդ «զինադադարի» ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը Նախիջևանի ուղղությամբ, նաև, որ Ալիևի համար շատ կարևոր էր, որպես փոխհատուցում հայկական կողմի առջև պայման դրվեց հրաժարվել ապրիլյան պատերազմից հետո մեր դիվանագիտության հիմնական դիվիդենտից՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում հակամարտության սահմանային գոտում Եռանախագահության կողմից տարածած հայտարարությամբ արձանագրված՝ վերահսկողական մեխանիզմների տեղակայումից։ Սա, իսկապես, թիկունքից հարված էր մեր դիվանագիտությանը։ Վիտալի Բալասանյանը համարժեք գնահատեց Արցախի հարցում Նիկոլի վտանգավոր կեցվածքը, ինչից հետո Վիտալին Արցախում դարձավ վարչապետի թիվ մեկ թշնամին։ Այսօր արցախյան փաթեթը հայտնվել է Նիկոլի որոգայթում և նա չի պատկերացնում, թե ինչպես վարվել այդ չափազանց կարևոր համազգային խնդրի հետ։ Առայժմ այն տեղափոխել է իր քաղաքական ստորագրության հիմնական տարածք՝ պոպուլիզմի դաշտ, ինչը հակացուցված է դիվանագիտությանը և իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Հիշու՞մ եք, պատասխանելով BBC Hardtalk-ում հայտնի լրագրող Սթիվեք Սաքուրիի՝ Արցախին վերաբերող հարցին, երբ Նիկոլը հերթական անգամ դիմեց պոպուլիզմի, Սաքուրին ուղղակի հեգնելով ծաղրեց, նշելով, որ չի կարելի որոշ շրջանակներին դուր գալու համար մի դեպքում հայտարարել՝ պետք է լինի այնպիսի լուծում, ինչը կբավարարի բոլոր կողմերին, մեկ այլ դեպքում՝ Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և՝ վերջ։ Ի դեպ, այդ հարցազրույցը նախադեպը չունեցող ամոթ և խայտառակություն էր. Հայաստանի որևէ ղեկավարի երբևէ այդքան չէին նվաստացել միջազգային որևէ լրատվամիջացի հետ հարցազրույցի ժամանակ։

Հիմնական գործիքը, որից վարչապետը հեղաշրջումից հետո ամենօրյա ռեժիմով օգտվում է՝ մարտնչող պոպուլիզմն է։ Այս դաշտում վարչապետ Նիկոլը չի զիջում ընդդիմադիր Նիկոլին։ Միակ տարբերությունը՝ մի դեպքում ոչնչի դեմ կանգ չառնելով իշխանությանը տիրանալն էր, մյուս դեպքում՝ ամեն գնով իշխանությունը պահելը։ Նիկոլն Արցախի հարցում չունի հստակ ծրագիր։ Ծրագիր ունենալ՝ նշանակում է կրել պատասխանատվություն, տիրապետել թեմային և հստակ գործիքակազմով ու մշակած ճանապարհային քարտեզով իրականացնել այն, ինչն իսպառ բացակայում է։ Չնայած մինչ իշխանության զավթումը տարբեր առիթներով Արցախի հարցում ընդդիմադիր Նիկոլի կողմից որոշ հայտարարություններ արվել են. զորօրինակ, իր թերթում ժամանակին գրել է, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է մեր դիվանագիտությունը պահել գրավյալ տարածքները (նկատի ունի ազատագրված շրջանները, խմբ.Ռ.Հ), կամ, հայտնի թիմակցի կողմից արված հայտարարությունը, որ հեղափոխություն կոչված ֆարսը շատ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը։

Ուզում եմ հավատալ, որ Արցախի նոր իշխանությունների և Նիկոլի միջև ներկայումս ձևավորված մեղրամիսային հարաբերություններից անկախ, Արցախի ռազմաքաղաքական էլիտան տեսնում է Հայաստանի վարչապետի ճչացող դելետանտիզմը և դրանից բխող վտանգավոր հնարավոր զարգացումները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նրանք համարձակություն կունենան հայրենիքի բանակում ծառայելուց խուսափած Հայաստանի Գերագույն Գլխավորին մանրամասն բացատրել, որ պատերազմի ժամանակ սպայակազմով լցված թշնամու ՈւԱԶ-ը ոչ թե մոլորվելու պատճառով էր հայտնվել մեր պաշտպանական դիրքերի մոտակայքում, այլ հետապնդում էր հստակ նպատակ։ Նաև օրինակներ վկայակոչելով բացատրել, որ մեր զինվորը զոհվում է ոչ թե հանուն ոչնչի, այլ, որ այդ ՈւԱԶ-ները չհայտնվեն Երևանում, առավել ևս՝ Կառավարական ամառանոցում...

Շարունակելի

 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios. ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ Նարեկ Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՊուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի գլխավոր խնդիրըԱրարատի մարզում հրշեջ փրկարարները «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է Հինգ ըմպելիքներ, որոնք նպաստում են երկարակեցությանը Սթարմերը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The Observer Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ Փրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաների Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար Հուզիչ հանդիպում օդանավակայանում․ այսպես է Արտաշ Ասատրյանի ընտանիքը դիմավորել նրա դստերը (Լուսանկարներ)Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Նոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները
Ամենադիտված