Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երկու հայ սպաների նկատմամբ
ԱդրբեջանԵրկու հայ սպաներ գտնվում են միջազգային հետախուզման մեջ, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ին մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի «տված ցուցմունքների հիման վրա» քրեական գործեր են հարուցվել և հետախուզում է հայտարարվել ռազմական կազմավորման հրամանատար Վազգեն Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Ջամալյանի նկատմամբ և քրեական գործ է հարուցվել իր՝ Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ այս որոշումները Քննչական վարչությունը փոխանցել է Ադրբեջանի ՆԳ նախարարությանը, Պետական անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին: