Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել․ The Insider
Համաշխարհային ՄամուլԱլեքսեյ Նավալնին գրեթե ամբողջովին ապաքինվել է ու գիտակցության է եկել, հայտնում է The Insider-ը: Ըստ այդ տեղեկությունների՝ Նավալնին կարողացել է վերհիշել թունավորմանը նախորդած իրադարձությունները՝ ընդհուպ մինչև իր՝ գիտակցության կորուստը։ Բժիշկները թույլ են տվել նրան այցելուներ ընդունել Նավալնի: Հոդվածում տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ, ըստ բժիշկների, ֆիզիկապես Նավալնին կկարողանա վերականգնել առնվազն 90% -ով, իսկ հոգեպես նա արդեն վերականգնվել է գրեթե ամբողջությամբ: «Մենք երկուշաբթի հաղորդեցինք, որ նա գիտակցության է գալիս և արձագանքում է շրջապատի իրադարձություններին, բայց հիմնականում հոդվածը չափազանցված է և պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ», - ասել էԱլեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։