Միրանչուկը պատմել է, թե ինչից է հրաժարվել «Լոկոմոտիվում»՝ հանուն «Ատալանտայի» (տեսանյութ)
Սպորտ«Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Լոկոմոտիվը» իրեն առաջարկել է բարելավված պայմաններ մոսկովյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Լրագրող Նոբել Առուստամյանը Youtube-ի իր ալիքում հրապարակել է Ռուսաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի հետ հարցազրույցը, որում, մասնավորապես, նա հարցնում է, թե ճի՞շտ է, որ Միրանչուկին առաջարկել են պայմանագիր չորս միլիոն եվրո աշխատավարձով: «Չորս միլիո՞ն։ Դե, ոչ ուղիղ, բայց այո, ես գիտեի դրա մասին: Բայց «Ատալանտայում, ամեն դեպքում, ավելի քիչ է: Ինչ վերաբերում է պայմաններին, ես դրանց մասին երկար եմ մտածել: Ես ինքս որոշել եմ, որ ես ուզում եմ դուրս գալ իմ հարմարավետության գոտուց և ինքս ինձ ստուգել: Կարծում եմ, որ քիչ մարդիկ կան, ովքեր կարող են դա անել», - ասել է Միրանչուկը: «Ես կարդացել եմ այն մեկնաբանությունները, թե Միրանչուկը միայն ասում է, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում, բայց ոչինչ չի ձեռնարկում: Բայց ես այդպիսի որոշում չկայացրեցի նրանց ապացուցելու համար: Ես առաջին հերթին ուզում եմ փորձել ինքս ինձ համար և վստահ եմ իմ ուժերի վրա», - ավելացրել է Միրանչուկը։ Անցյալ շաբաթ «Ատալանտան» իր կայքում հայտարարեց «Լոկոմոտիվից» Միրանչուկին տեղափոխելու մասին: Գործարքի գումարը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, կազմել է 14,5 մլն եվրո:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)