Նավալնին թունավորվել է «Նովիչոկի» ավելի կոշտ տարբերակով․ Spiegel
Համաշխարհային ՄամուլՔիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակությունն այցելել է Բեռլինի Charite կլինիկա և ստացել վերլուծություններ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ, որը, ըստ գերմանական կողմի, թունավորվել էր «Նովիչոկ» խմբի նյութով: Այս մասին հաղորդում է Spiegel ամսագիրը: Վերը նշված պատվիրակությունը հանգստյան օրերին այցելել է Charite, որտեղ բլոգերի հետազոտության արդյունքները փոխանցվել են նրանց հետագա հետազոտությունների համար: Ամսագիրը նշում է նաև, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը փակ հանդիպումներից մեկի ժամանակ պնդել է, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկի» ավելի կոշտ տարբերակով։