Արմեն Դարբինյանը ցանկություն չունի միանալու «Սասնա ծռեր»-ին
Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի խոսնակ՝ Վահագն Ավագյանի հետ, որն ասաց՝ Արմեն Դարբինյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը միանալու ցանկություն չի հայտնել․ «Շաբաթներ առաջ նա հրապարակային կարծիք է հայտնել, որ երկրում ճգնաժամի հաղթահարման հնարավորությունը տեսնում է 2018թ․-ին ժողովրդական ապստամբությամբ նախկին ռեժիմներին մերժած առողջ ուժերի համագործակցության մեջ, այդ թվում կարևորելով մեծ ներառականության ապահովմամբ նոր սահմանադրության ստեղծման գործընթացը»,- նշեց նա։
Մեր զրուցակիցը ասաց նաև, որ Բևեռի նախաձեռնող խումբը, անկախ գաղափարական տարբերություններից և ապագայի զարգացման վերաբերյալ հնարավոր տարբեր մոտեցումներից, ողջունել է պարոն Դարբինյանի այդ առաջարկը․ «Օգոստոսի 24-ի Ազգային - Ժողովրդավարական Բևեռի առաջին խորհրդաժողովում, Բևեռի նախաձեռնող խումբը, ինքնին կարևորելով առողջ ուժերի համագործակցությունը ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, անկախ գաղափարական տարբերություններից և ապագայի զարգացման վերաբերյալ հնարավոր տարբեր մոտեցումներից, ողջունել է պարոն Դարբինյանի այս առաջարկը»,- եզրափակեց Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի խոսնակ՝ Վահագն Ավագյանը։
Զվարթ Պետրոսյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)