Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է
ԱյլՀայկական Կարմիր խաչի ընկերությունից տեղեկացնում են, որ այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է:
«Համաճարակի ընթացքում առաջին օգնության կանոններին տիրապետելն անհրաժեշտություն է:
Այդ ընթացքում շատ ավելի կարևոր է առաջին օգնության հմտությունների, գիտելիքների իմացությունը՝ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների երբեմն սահմանափակ հասանելիությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մեծ է նաև տանը վնասվածքներ ստանալու վտանգը:
Այդ իսկ պատճառով կարևոր է, առաջին օգնության հիմնական գիտելիքների իմացությունը, որպեսզի Դուք և Ձեզ շրջապատող հնարավորինս շատ մարդ ստանա արդյունավետ, ժամանակին և ճիշտ օգնություն:
Եղե՛ք պատրաստված, հավաքե՛ք Ձեր առաջին օգնության պայուսակը՝ տանը կամ մեքենայում ունենալու համար: Երբեք չգիտեք՝ երբ այն Ձեզ պետք կգա»: