Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։
Գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով։ Դեռևս հայտնի չէ , թե գույքի ո՞ր մասն է կալանքից ազատվել: