Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին 

Սպիրտը ձեռք է բերել որպես ախտահանիչ միջոց օգտագործելու նպատակով․ ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը

Իրավունք

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Ավետիք Վարդանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ նա պնդում է, որ ինքն, առհասարակ, սպիրտի առքուվաճառքով չի զբաղվել, օղի պատրաստելու հետ երբևէ առնչություն չի ունեցել, իսկ սպիրտը ձեռք է բերած եղել որպես ախտահանիչ միջոց օգտագործելու նպատակով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վարդգես Գևորգյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը կեղծ օղի պատրաստելու օժանդակության դեպքի հետ որևիցե առնչություն չունի։ 

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը սպիրտը ձեռք է բերել մի անձից և հանձնել մեկ այլ անձի՝ չիմանալով, թե ինչ սպիրտ է․ «Ինքը չի իմացել, որ մեթիլ սպիրտ է, այն, ինչը ձեռք է բերել, իմացել է՝ մաքուր է։ Ինքը, առհասարակ, սպիրտի առքուվաճառքով չի զբաղվել։ Ավետիք Վարդանյանը Արշակ Արշակյանին փոխանցած սպիրտը պարտքի դիմաց է տվել․ 1 տոննա սպիրտից մնացած 700 լիտրը և 340 լիտրի չափ էլ այլ տեղից է ձեռք բերած սպիրտը միասին հետ է վերադարձրել։ Իսկ Արշակ Արշակյանի փոխանցած սպիրտը Աշոտ Հովսեփյանին՝ համոզված ենք, որ այն սպիրտը չէ, որը իմ պաշտպանյալը փոխանցել է Արշակ Արշակյանին, քանի որ վերջինս տարբեր տեղերից էլ է սպիրտ ձեռք բերել», - ասաց փաստաբանը՝ նշելով, այս ամենը քննությամբ կպարզվի։ 

Նա նշեց, որ Ավետիք Վարդանյանի և Արշակ Արշակյանի միջև առերեսում է եղել և իր պաշտպանյալն առերես պնդել է խոսքերը։ Բացի այդ, լրացուցիչ հարցաքննության ժամանակ ցուցմունքով հայտնել է, թե ումից է ձեռք բերել այն սպիրտը, որն ինքը ընթացքում նաև օգտագործել է, այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվում, վերջիններս ևս կհրավիրվեն հարցաքննության։

«Հուսով ենք նախաքննության ընթացքում կպարզվի, որ իմ պաշտպանյալը ընդհանրապես առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի և իր նկատմամբ խափանման միջոցը կփոխեն»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, մասնավորապես, Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Արշակ Արշակյանին և Ավետիք Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Երեք մեղադրյալները կալանավորվել են։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին
Ամենադիտված