Կարմիրգյուղցիները որոշել էին 40 գլուխ ոչխար գողանալ
ԻրավունքՈստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։
Նշված օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողները Կարմիրգյուղ համայնքի հարակից հանդամասից գողությունը կատարելու պահին բռնեցին և կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարմիրգյուղի 20, 26 և 63 տարեկան երեք բնակչի։
Ոստիկանությունում նրանք խոստովանել են կատարածը։
Նախապատրաստվում են նյութեր։