Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյանը ժամանեց Սահմանադրական դատարան
ԻրավունքՔիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Լրագրողների հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՝ ոչ, կա՞ արդյոք թեկնածու, ով իր սրտով է, Թովմասյանը պատասխանեց. «Ինչու եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ինքը նորընտիր դատավորների մասին, արդյո՞ք լուծվել է սահմանադրական ճգնաժամը, Թովմասյանն ասաց, որ պատասխան չունի: