ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնող իրավապաշտպանների հետ
Իրավունք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ս/թ․ սեպտեմբերի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանությանը կից ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում գործող «Հայ իրավապաշտպանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ, ովքեր փաստաբանական օգնություն են ցուցաբերում Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղի ունեցած հուլիսյան դեպքերի հետևանքով նախնական կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ համընդհանուր ջանքերով իրականացվող աշխատանքների շուրջ տարաբնույթ հարցեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն