Սա քաղաքական ընտրություն չէ․ Հրայր Թովմասյան
ԻրավունքԵս, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշոււմ ոչ միայն այս պրոցեսի, այլեւ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել. ոտքի վրա ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ ՍԴ-ում տեղի ունեցող ողջ գործընթացը հակասահմանադրական է:
Անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, նա ասաց, որ երեկ որեւէ թեկնածուի հարց չի քննարկվել. «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ իրար հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ: Սա քաղաքական ընտրություն չէ, քաղաքական պայքար չի, հայացքների պայքար չի, և նույնիսկ անգամ անձերի պայքար չպետք է դիտարկել: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է:
Ես իմ քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու եմ 3 ասպեկտով՝ պրոֆեսիոնալ հատկանիշներ, մարդկային հատկանիշներ եւ կազմակերպչական ունակություններ»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Թովմասյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ով է իր նախընտրած թեկնածուն, և արդյոք նա ինքնառաջադրվելու է։