Պարոն Թովմասյանը երբեք չի օգտվել ամառանոցից, թիկնազոր չի ունեցել
ԻրավունքՍԴ նախագահը իրավունք ունի օգտվել ամառանոցից, բայց պարոն Թովմասյանը երբեք չի օգտվել ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, իր ծառայողական մեքենայից օգտվել է երևի մի 8 ամիս առաջ։ Ես կառչած չեմ այս ամեն ինչից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Եվ այդ դեպքում, երբ դու հրաժարական ես տալիս, նշանակում է, որ դու քաղաքական ազդեցության տակ հրաժարական տվեցիր։ Բայց ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ կորոշեք, որ ես չեմ, եկեք, և ինձ ասեք»,-ասաց Թովմասյանը։
Հարցին, ինչո՞ւ նա իր կարծիքը չի հայտնում Խունդկարյանի հետ կապված, Թովմասյանը նշեց․ «Ես իմ կարծիքը արտահայտել եմ։ Ես երեկ խոսել եմ գրեթե բոլոր դատավորների մասին և ասել եմ, ինչու իրենց թեկնածությունը չեմ առաջադրում»։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի մասնակցում նիստերին, Թովմասյանն ասաց․ «Իմ տպավորությամբ սա դրսից ուղղորդված է»։
Թովմասյանն ընդգծեց, որ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի։
Հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր դատարանի կազմում, Թովմասյանը պատասխանեց․ «Ինձ լավ եմ զգում, ինքնազգացողությունս լավ է, ջերմությունս էլ 36․6 է, 18 տարի չեմ հիվանդացել»։