Տղամարդը մուրճի հարվածով սպանել է հարևանուհուն ու խեղդամահ արել 9-ամյա մի երեխայի
ԻրավունքՆիժնի Նովգորոդի մարզում՝ Բոր քաղաքում, տղամարդը միևնույն օրը սպանել է 9-ամյա մի աղջկա և 46-ամյա մի կնոջ։ Կասկածյալը 1986 թվականին ծնված տղամարդ է։ Ինչպես հայտնում է իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 24-ին մի տղամարդ վիճաբանել է տեղի բնակչուհու հետ, ծեծել նրան և մուրճով հարվածել գլխին։ Ավելի ուշ նա հանդիպել է իր նախկին զուգընկերուհու դստերը, տարել ամայի տեղ և խեղդել նրան։ Նախօրեին Բորսկի շրջանի Նեկլյուդովո գյուղի ամայի վայրում հայտնաբերվել էր առանձնակի դաժանությամբ սպանված 9-ամյա աղջկա դի: Հայտնվում էր, որ նա ժամը 17-ի սահմաններում դպրոցից վերադառնալիս էջել էր կանգառում և անհետացել։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Անչափահասի սպանություն» հոդվածով: Կասկածյալը ձերբակալված է։ Ընթանում է նախաքննություն։