Տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված վերաքննիչ բողոքի քննությունը
ՀասարակությունԻնչպես արդեն տեղյակ եք՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։