Ադրբեջանի ԱԹՍ-ների հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի խախտում են. ՄԻՊ
ԻրավունքՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ:
Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին, Հայաստանի պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին: