Երեխաներին պետք է պատշաճ կրթություն տրվի՝ անկախ պատերազմից և պայմաններից․ Արցախի ՄԻՊ
ԻրավունքԵրեխաներին պետք է պատշաճ կրթություն տրվի՝ անկախ պատերազմից ու նկուղային պայմաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել։
«Մեծագույն շնորհակալություն իրենց կոչմանն առավելագույնս հավատարիմ լինող ուսուցիչներին»,-նշել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։